Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Օհանջանյանը հաղթել է միջազգային հեղինակավոր մրցույթում

Հունիս 27,2018 11:24

Ֆլորենցիայի Օպերա Դել Դուոմո թանգարանում ժամանակակից արվեստի ինքնատիպ ստեղծագործություն տեղադրելու նպատակով կազմակերպված միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ, Իտալիայում բնակվող քանդակագործ Միքայել Օհանջանյանը:

Արվեստաբանները, արվեստի պատմաբաններն ու համադրողները մրցույթին ներկայացրել էին 45 առաջարկ: Եզրափակիչ փուլ անցած 5 արվեստագետներից լավագույնը եղել է քանդակագործ Միքայել Օհանջանյանի՝ «Շեմը ակունք է» խորագրով նախագիծը:

Այս տեղեկությունը նախօրեին հրապարակել է «Արվեստ՝ աշխարհի համար» (Art for The World) միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ նշելով.«Միքայել Օհանջանյանի ինքնատիպ ստեղծագործությունը՝ «Շեմը ակունք է» հայերեն անվանմամբ, կտեղադրվի Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո թանգարանի նախասրահում 6 ամիս շարունակ՝ սկսած 2018 թվականի հոկտեմբերից»:

Մրցույթի պահանջն է եղել՝ նախագծել աշխատանք, որը մեկնաբանում է հույսի էությունը` Ֆլորենցիայում առկա, համաշխարհային ճանաչում ունեցող փառահեղ ստեղծագործությունների և ժամանակակից արվեստի խնդիրների տեսանկյունից: Փետրվարին կազմակերպված մրցույթի գլխավոր պայմանն էր՝ աշխատանքը ներկայացնել ժամանակակից արվեստի ոճով՝ արտահայտելով համընդհանուր արժեքներ:

Միքայել Օհանջանյանի նախագիծը ներկայացնում է հույսի ինքնատիպ մեկնաբանություն. «Հույսը ինձ համար դինամիկ շարժում է, գործողություն, կյանքի կայծ, ես կասեի՝ հենց ինքը՝ կյանքը, հույս է…»,– մեկնաբանում է արվեստագետը:

Անուշ Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930