Թբիլիսիում ավարտվել է լողի ավանդական պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:
Մեր պատանիներն ու աղջնակները գերազանց մասնակցություն են ունեցել ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 29 ոսկե, 12 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Մեր տղաները եւ աղջիկները հավասարը չեն ունեցել նաեւ 4×50 մետր համալիր փոխանցալողում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ