Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Facebook-ի բաժնետերերը ցանկանում են զրկել Ցուկերբերգին իշխանությունից

Հունիս 27,2018 11:13

Facebook-ի խոշոր ներդրողները, որոնք 3 մլրդ դոլարի բաժնետոմսեր ունեն ընկերությունում, ցանկանում են հեռացնել ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին կառավարման նախագահի պաշտոնից և նրան զրկել ընկերությունում իշխանությունից, գրում է Business Insider-ը:

Ըստ պարբերականի՝ Facebook-ի ներդրողները դժգոհ են՝ ինչպես է ընկերության հիմնադիրը ղեկավարում սոցցանցը: Նրանց խոսքով՝ իրենք 2012թ. ի վեր դեռ այսքան բարկացած չեն եղել: Cambridge Analytica ընկերության կողմից օգտատերերի տվյալներն օգտագործելու սկանդալից հետո բաժնետերերի դժգոհություններն ավելի են աճել:

Բաժնետերերն ընկերությունում առաջ եկած խնդիրները կապում են սխալ կառավարման հետ: Նրանց կարծիքով՝ այդ բոլոր խնդիրներին պատշաճ արձագանք չի տրվել, քանի որ ընկերության կորպորատիվ կառուցվածքը Ցուկերբերգին դարձնում է անձեռնմխելի գործադիր տնօրենի և կառավարման նախագահի պաշտոնում:

«Մենք մտահոգություններ ունենք կապված կառավարման խորհրդի կառուցվածքի հետ, որոնց ընկերությունը կարծես թե պատրաստ չէ լուծում տալ, և որոնք կարող են հանգեցնել ռիսկերի. հեղինակության, կարգավորումների հետ կապված և այլն»,- ասել է բաժնետերերից Սկոտ Ստինգերը:

Ներդրողները բացահայտ պահանջում են, որպեսզի Ցուկերբերգը հրաժարական տա, իսկ նրա տեղը զբաղեցնի անկախ գործադիր տնօրեն: Նրանք նաև ցանկանում են չեղարկել Facebook-ի բաժնետոմսերի երկմակարդակ կառուցվածքը, քանի որ դա թույլ է տալիս Ցուկերբերգին և նրա մերձավոր շրջապատի անդամներին չափազանց մեծ իշխանություն կենտրոնացնել իրենց ձեռքում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930