Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեբեդ գետն ընդունեց ռաֆթինգի սիրահարների առաջին խմբերին (ֆոտոշարք)

Հունիս 27,2018 10:43

Երեկ մեկնարկեցին ռաֆթինգի կանոնավոր տուրերը Դեբեդ գետում, որով էքստրիմի սիրահարների համար մի նոր ուղի բացվեց Հայաստանում:

Մասնագետները Դեբեդի հոսքը համարում են միջին բարդության, ինչը հնարավորություն է տալիս այստեղ կազմակերպել ոչ միայն սիրողական տուրեր, այլեւ՝ պրոֆեսիոնալների միջազգային մրցումներ:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ եւ «ՆՈՒՌԻԿ Թրավելի» հիմնադիր Լիլիթ Ասատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Լոռու մարզը իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ եւ ավանդույթներով ներգնա եւ ընդհանրապես զբոսաշրջության ամենաբազմազան ուղղությունները զարգացնելու չօգտագործված ահռելի հնարավորություններ ունի: Էքստրեմալ տուրիզմի այս ձեւի մեկնարկը այդ ամենի միայն սկիզբն է: Մենք ապահովված ենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող լավագույն գույքով, իսկ մեր հրահանգիչները որակավորվել են արտասահմանում:

Ռաֆթինգով զբաղվելու ցանկություն հայտնողներ արդեն կան: Դրա համար պետք է մտնել rafting.am-ի մեր ֆեյսբուքյան էջը, որտեղ նշված են նաեւ կոնտակտային հեռախոսահամարները եւ հայտ ներկայացնեն: Մեր աշխատակիցները կպատասխանեն նրանց հետաքրքրող բոլոր հարցերին, կտան անհրաժեշտ պարզաբանումներ եւ կպայմանավորվեն օրը: Իսկ արդեն տեղում հրահանգիչները կծանոթացնեն անվտանգության առաջին անհրաժեշտ կանոններին ու էքստրիմի սիրահար խմբերի հետ միասին կգնան ալիքները սանձելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930