Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական գիտաժողով ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում. «Ամերիկայի Ձայն»

Հունիս 27,2018 10:32

«Ամերիկայի Ձայն». Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած գիտաժողովին ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարստությունը: «Հայկական պատմության եւ մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովն անցել է «Վարդանանց օրեր» ամենամյա դասախոսությունների շրջանակում:

Հայաստանի պատմությունն ու մշակույթը գիտական մակարդակով վերջին կես դարի ընթացքում հետազոտող Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լևոն Ավդոյանի խոսքով, նույնիսկ մասնագիտական շրջանակներում Հայաստանի մասին գիտելիքները հաճախ սահմանափակվում են մի քանի հիմնահարցերով, մինչդեռ, ժողովրդի պատմամշակութային հարստության մեծ մասը դուրս է մնում.

«Նոյյան տապանը Արարատ լեռան վրա, Հայաստանն՝ առաջին քրիստոնյա պետություն, Հայոց ցեղասպանություն՝ շատերն այսքանը գիտեն: Սակայն, մեր թվարկության 6-րդ դարից, երբ Հայաստանն առաջին անգամ հիշատակվել է, մինչեւ մեր օրերը, առկա է հարուստ եւ հիմնականում անհայտ պատմություն»,- ասում է Լևոն Ավդոյանը:

Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած «Հայկական պատմության եւ մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովին մասնակցող Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Հայաստանի պատմաբանները ներկայացրեցին հայագիտության արդի հարցերը՝ Կիլիկիո թագավորության զարգացումից մինչեւ Հայաստանում սամիզդատի՝ ինքնահրատի տարածում:

«Հայերը տեւական ժամանակ եղել են մետաքսի ճանապարհի հիմնական ուժերից մեկը, իսկ մոնղոլների իշխանության տարիներին նրանք է՛լ ավելի մեծացրեցին սեփական դերը», – ասում է Հելեն Էվանսը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից

Մոնղոլների առեւտուրն ու Կիլիկիո թագավորությունը իր զեկույցում Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աշխատակից Հելեն Էվանսը նշում է՝ մոնղոլների հետ համագործակցելիս Կիլիկիո թագավորությունն այնքան հզոր էր դարձել, որ ձգտում էր նույնիսկ դառնալ երկրորդ Բյուզանդիան:

«Մոնղոլների առեւտրի ուղիների վրա Կիլիկիո թագավորության վերահսկողությունը թագավորության հարստության եւ հզորության բանալին էր»,- նշում է Հելեն Էվանսը:

Խորհրդային իշխանությունների կողմից արգելված հայկական սամիզդատը ծնունդ տվեց ժամանակակից Հայաստանի մամուլին, նշում է Ներսես Հայրապետյանը.

«Դա մեր մշակույթի, լրագրության, պատմության մի մասն է»,- ընդգծում է Ներսես Հայրապետյանը:

Փորձագետի խոսքով, անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված հետազոտությունները.

«Մենք սովորաբար ավելի շատ հետ նայող ժողովուրդ ենք, սակայն, կան թեմաներ, որ մեր կողքին են»:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930