Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ ակնկալեն հայերը Թուրքիայի վերընտրված նախագահից

Հունիս 27,2018 15:30

«Չեմ կարծում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելը դրական կազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա, առավել եւս, եթե ընտրությունների արդյունքներին ուշադրություն դարձնենք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում հունիսի 24-ին կայացած նախագահական եւ միաժամանակ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը: Նա ընդգծեց. «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը ղեկավարում է Էրդողանը, չկարողացավ ինքնուրույն բացարձակ մեծամասնություն ապահովել: Դա տեղի ունեցավ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ դաշինքով: Իսկ «Ազգայնական շարժում»-ը Թուրքիայի ամենաազգայնամոլական ընտրազանգվածներին միավորող կուսակցությունն է, որը ցանկացած որոշում ընդունելիս ստիպված է լինելու հաշվի նստել հասարակության այդ հատվածների հետ, որոնք Թուրքիայում փոքր թիվ չեն: Բացի այդ, Էրդողանին եւս հարում են ազգայնամոլական-իսլամադավան զանգվածներ. բնականաբար, նման նախագահը հայամետ քաղաքականություն չի վարելու: Չեմ կարծում, թե այդ առումով դրական տեղաշարժեր կլինեն՝ ոչ Հայաստանի հետ հարաբերությունների, ոչ էլ Թուրքիայի հայկական համայնքի առնչությամբ»:

«Առավոտ»

26.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930