Ամերիկայի սահմանին այս օրերին են կուտակվել հազարավոր փախստականներ, ավելի վաղ ժամանած հազարավոր այլոք սպասում են իրենց դատական լսումներին։ Թեքսաս նահանգի ցուցարարները բողոքում են այստեղ անօրինական փախստականներին քրեականացնելու քաղաքականության դեմ։
Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի խոսքերով էլ անօրինական փախստականները պիտի ենթարկվեն դատավարությունների, «Որպեսզի մյուսները չխրախուսվեն անօրինական կարգով սահմանը անցնելու եւ իրենց հետ անօրինական կարգով երեխաներ բերելու փաստով»։
Նախագահ Թրամփը անցյալ շաբաթ էր ստորագրել գործադիր հրահանգ՝ արգելելով փախստական երեխաներին առանձնացնել իրենց ընտանիքներից։ Սակայն այժմ նա հայտարարում է, թե անօրինական կարգով ԱՄՆ մուտք գործած բոլոր անձինք պիտի արտաքսվեն առանց դատական գործընթացների։
«Մենք ուզում ենք ունենալ համակարգ, որը թույլ է տալիս այստեղ մարդկանց գալ միայն օրինական եղանակով», ասել է Թրամփը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: