Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն այսօր այցելել էր Ազգային անվտանգության ծառայություն: «Ազատության» հետ զրույցում Մովսիսյանը պատմեց, որ հիշել է 20 տարի առաջ պահած ավտոմատի և մի քանի փամփուշտների մասին և որոշել է այդ զենքն էլ հանձնել իրավապահներին:
«20 տարի առաջ պատերազմից որ եկել էինք, իմ պատմական «Շմայս» անունով ավտոմատը, քանի որ պահած էր, հիշեցի որ պահած էր, և մի քանի փամփուշտներ: Ասեցի՝ թող չմնա-փչանա», – ԱԱԾ-ի շենքից դուրս գալուց հետո պատմեց Մովսիսյանը: – «Զանգեցի իմ քննիչին՝ Հովհաննիսյանին, անձամբ ներկայացա, որ էս-էս-էս բաները գտել եմ: Հիշեցի, որ սրանք պատերազմի ժամանակ պահել էի, հիշողությունս եկավ տեղը և ինքնակամ զանգեցի, բերեցի-հանձնեցի իրենց: «Շմայսեր» ավտոմատը, որ հիշատակ էի պահել, հիշեցի, որ դա էլ պետքա: Իմաստ չուներ, արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելը»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: