Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Թուրքական լրատվամիջոցները առայժմ չեն նշում, թե ինչ հարցեր և խնդիրներ են քննարկել կողմերը հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Աքարը և Ջանիքլին Բաքվում մասնակցել են Ադրբեջանի բանակի ստեղծման 100-ամյակին նվիրված զորահանդեսին։
Աղբյուր` Ihlas.com.tr