Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լքում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Այդ մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Գնահատում եմ շատ նորմալ։ Կարեն Կարապետյանն ինքը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում լինե՞լ առաջին տեղակալ, թե՞ չինել»:
Հարցին, թե դա փախո՞ւստ չէ Հանրապետական կուսակցությունից, նա պատասխանեց. «Փախուստ չի, ո՞վ է ասում, հիմա մարդն էդքան ակտիվ չի, մարդը, որպես առաջին տեղակալ, գտնում է, որ ինքն այս քաղաքական պրոցեսներում շատ ակտիվ ներգրավված չի և գտնում է, որ արդար չի, որ ինքը չլինելով ակտիվ ներգրավված քաղաքական գործընթացների մեջ, մնա էդ պաշտոնում»։
Մանրամասն՝ տեսանյութում