Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընտրակաշառքը բացահայտվի, ամենավատ ԸՕ-ով էլ կարելի է թափանցիկ ընտրություններ անել». «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»

Հունիս 26,2018 15:35

«Եթե ներկայումս ընտրություններից հետո միայն 3 կուսակցություններ կարող էին հետընտրական կոալիցիա կազմել եւ այդ որոշումը կայացնել 6-օրյա ժամկետում, ապա նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ավելացնի օրերի քանակը եւ վերացնի քաղաքական ուժերի թվի սահմանափակումը»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր խոսելով առաջիկայում նախատեսվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

«Մենք կարծում ենք, որ ամենավատ ընտրական օրենսգրքով էլ կարելի է թափանցիկ ընտրություններ անել, եթե քաղաքական կամք դրսեւորվի ընտրակաշառքների դեպքերը բացահայտելու գործում»,-հավելեց նա:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Լուսինե Հովհաննիսյանն էլ ասաց՝ կուսակցությունը դեմ է վարկանիշային ընտրակարգին, որը, սակայն, կարող է այլ ձեւաչափով կիրառվել. «Մենք դեմ չենք լինի, օրինակ, համապետական վարկանիշային ընտրակարգի կիրառմանը»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատու Վարդինե Գրիգորյանը չհամաձայնեց՝ ասելով, որ վարկանիշային ընտրակարգն առհասարակ պետք է բացառել. «Եթե համապետական վարկանիշային ընտրակարգ լինի, թեկնածուներն իրենց մեջ բաժանումներ են անելու ու մարդկանց ուղղորդեն, թե որ մարզում, օրինակ, իրենց որ թեկնածուին պետք է ընտրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930