Առաջին զորամիավորման նախկին հրամանատարի և նոր հրամանատարի նշանակումը կազմակերպելու կապակցությամբ բանակային զորամիավորումում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցություն ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, 1-ին բանակային զորամիավորման նախկին և նորանշանակ հրամանատարներ, գնդապետներ Արարատ Մելքումյանը, Ժիրայր Պողոսյանը, Զանգեզուրի կայազորի զինվորական իրավապահ մարմինների ղեկավարներ, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, զորամիավորման հրամանատարությունը, վարչակազմը, ենթակա զորամասերի հրամանատարությունների ներկայացուցիչներ:
ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ներկաներին տեղեկացնելով նախագահի հրամանագրերի մասին, գնդապետ Արարատ Դավթյանին շնորհակալություն հայտնեց բանակաշինության ամրապնդմանն ուղղված գործունեության համար՝ նշելով, որ գնդապետը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին և ապրիլյան պատերազմին և կարճ ժամանակամիջոցում իր խստապահանջության և կարգապահության շնորհիվ նպաստել 1-ին ԲԿ-ի ռազմունակության առավել ամրապնդմանը:
Գեներալ-մայորը ներկայացրեց նաև զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, ով նույնպես Արցախյան ազատամարտի ճանապարհով անցած զինվորական է:
Սյունիքի մարզպետարան