Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի թիմը շատ սխալներ է թույլ տալիս. քաղտեխնոլոգ. «Ա1+»

Հունիս 26,2018 15:23

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով նոր կառավարության գործունեությունը այդքան էլ հեղափոխական չէ, ինչքան սպասվում էր. «Արտաքին քաղաքականության մեջ որևէ էական փոփոխություն չկա, տնտեսական ոլորտում այս կառավարությունը շարունակում է նախորդին, մասնավորապես կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցում»։

Ըստ նրա՝ նոր կառավարությունը որևէ էական քայլ չի արել. «Սերժ Սարգսյանը ասուլիս չէր տալիս, Փաշինյանը տալիս է, դրա համար արժե՞ր հեղափոխություն անել»։

Արմեն Բադալյանը չի բացառում, որ Հանրապետական կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում լուրջ արդյունք գրանցի, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմը շատ սխալներ է թույլ տալիս. «Եթե Հանրապետականում փոփոխություններ լինեն, Սերժ Սարգսյանը հեռանա կուսակցության նախագահի պաշտոնից, նրանք հնարավորություն կունենան երրորդ տեղը զբաղեցնել՝ Փաշինյանի թիմից ու ԲՀԿ-ից հետո»։

Քաղտեխնոլոգը ԱԱԾ վերջին գործողությունները որակում է որպես «մասկի շոու» ՝ մեջբերելով հին հռոմեական մի ասացվածք՝ կամ հաց, կամ տեսարան։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Սերժ Սարգսյանը ասուլիս չէր տալիս, Փաշինյանը տալիս է»: Դա մասամբ է ճիշտ:

    Այն ժամանակ Սերժ Սարգսեանը հաւաքում էր իր սիրելի հեռուստաալիքների լրագրողներին ու զրուցում, հիմա էլ Փաշինեանը հաւաքում է իր սիրելի ֆեյսբուքահայերին ու զրուցում են: Այդ իմաստով թէ՛ նախկինում, թէ՛ հիմա տարբերութիւն չկայ: Հայաստանցիների մեծ մասը չեն մասնակցում այդ զրոյցներին: Նրանք դիտորդի կարգավիճակով են:

    Բայց տարբերութիւններ այնուամենայնիւ կան: Նախկինները կազինո էին խաղում, հիմիկուաները՝ բլոտ (մեծ առաջընթաց է!): Նախկին «առաջնորդը» քիչ թէ շատ կարգին հայերէն էր խօսում (գոնէ ջանք էր թափում գրական խօսել), իսկ ներկայինս՝ ոնց պատահի:

  2. Մ.Գրիգորյան says:

    Իսկ Դուք կարծում էիք, ամբողջ ժողովու՞րդը պետք է մասնակցեր այդ զրույցներին: Եվ հետո, Փաշինյանը խոսում է խոսակցական լեզվով, երևի ինքը ավելի լավ գիտի, թե ինչու: Իսկ ընդհանրապես Փաշինյանը շատ լավ, գրագետ, հետաքրքիր լրագրող և գրող է: Կադացե՛ք, կհամոզվեք: Ոմանց նման ամեն բառից հետո չի ասում՝հա՞:

  3. Artur Lazarian says:

    Այնուամենայնիւ, հակուած եմ կարծել, որ «երեւի ինքը լաւ չգիտի»: Խօսակցական հայերէն կարող է խօսել տանը, ընկերական շրջապատում, բայց ոչ ուղիղ եթերով ժողովրդի հետ զրուցելիս: Նա երկիր է ներկայացնում, որի պետական լեզուն գրական հայերէնն է: Ցաւօք սրտի, նա արհամարհական վերաբերմունք ունի հայերէնի նկատմամբ: Եւ ես յուսով եմ, որ այդ բացը կը շտկուի:

    Ինչ վերաբերում է նրա ուղիղ եթերներին: Պարզ է, որ մեծ ցանկութեան դէպքում անգամ բոլորը չեն կարող մասնակցել հարց ու պատասխանին, բայց գոնէ հնարաւորութիւն տուր ֆեյսբուքից դուրս մարդկանց մասնակից լինել դրան: Փաստ է, որ վարչապետ դառնալուց ի վեր նրա բոլոր հարցուպատասխանները եղել են միայն ֆեյսբուքի միջոցով: Այսինքն նրան չեն հետաքրքրում ֆեյսբուքից դուրս գտնուող ՀՀ քաղաքացիները, այլապէս կը փորձէր նրանց հարցերին էլ պատասխանել: Իսկ նրանք հաւանաբար 90%-ն են կազմում:

    Ստացւում է, որ նա Ֆեյսբուքահայաստանի վարչապետն է:

  4. Մ.Գրիգորյան says:

    Ինչքան շատ ենք պահանջում մի մարդուց: Մեքենան կանգնեցնում է, մարդկանց հետ զրուցում է, ասում են պոպուլիզմ է, ֆեյսբուքով է զրուցում, ասում եք«իրենց վաչապետն է», բա ի՞չ անի, ամբողջ օրը միտի՞նգ անի: Մի խոսքով, Նիկոլը համայն հայության խոշորացույցի տակ է «գուցե մի բան այնպես չանի». որոշ մարդիկ նաև լրագրողներ (նախկին կոլեգաներ) անհամբեր սպասում են:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930