Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը ներկայացրեց նորանշանակ պաշտոնյաներին

Հունիս 26,2018 15:19

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Անդրեյ Ղուկասյանին և մարզպետի օգնականներ՝ Մարտուն Կիրակոսյանին և Գառնիկ Սաղաթելյանին: Մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը մարզպետարանի աշխատակազմին էր ներկայացվել նախորդ շաբաթ:

Մարզպետը շնորհավորեց նրանց՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

-Մենք միասնական թիմով, անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է լցվենք մեկ ընդհանուր գործի՝ հանուն մարզի զարգացման և լոռեցու բարեկեցության,-իր խոսքում մասնավորապես նշեց Հ. Մարգարյանը:

Արամ Խաչատրյանը և Անդրեյ Ղուկասյանն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեցին, որ հանդիսանալով նոր իշխանության մաս, հաստատակամ են մարզն ուղղորդելու դեպի կայուն և տևական զարգացում:

-Մեր աշխատանքը լինելու է համագործակցային, թափանցիկ և արդյունավետ,-ասաց Արամ Խաչատրյանը: Նա նշեց, որ առաջնահերթության կարգով պետք է լծվեն մարզում աղքատության մակարդակի նվազեցմանը և մի շարք այլ կարևոր խնդիրների լուծմանը:

-Վստահ քայլերով պետք է շարժվենք առաջ՝ առկա խնդիրները լուծելու հաստատակամությամբ,-ասաց Ա. Խաչատրյանը:

Ա. Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ պատրաստակամ է կիսելու իր քաղաքական թիմի պատասխանատվությունը.

-Կարևորում եմ խնդիրների բարձրաձայնումը և դրանց հետևողական լուծումը: Իմ աշխատանքում լինելու եմ բաց և թափանցիկ,-ասաց փոխմարզպետը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Մարզպետն, ի լրումն ասվածի, նշեց, որ մարզպետարանի աշխատակազմն իր հանձնարարությամբ արագ արձագանքել է քաղաքաշինության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող բազմաթիվ դիմումներին:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը զեկուցեց, որ հուլիսի 24-ին Լոռու մարզի Ուռուտ և Սվերդլով համայնքներում տեղացած կարկտի հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կազմված հանձնաժողովը ներկա պահին աշխատում է համայնքներում՝ վնասի չափերը ճշտելու նպատակով:

Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930