Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան Ադրբեջանին է վաճառել սեփական արտադրության թևավոր հրթիռներ

Հունիս 26,2018 15:05

Թուրքիան Ադրբեջանին է վաճառել թուրքական «Roketsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «SOM-B1» թևավոր հրթիռներ։

Նորաստեղծ այդ հրթիռները Թուրքիայից հետո առաջինը օգտագործելու է Ադրբեջանը։ Դրանք արդեն ցուցադրվել են այսօր՝ հունիսի 26-ին, Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր Ադրբեջանի բանակի ստեղծման 100-ամյակին։

Առայժմ այդ հրթիռները կարող են տեղադրվել միայն Ադրբեջանի օդուժի կողմից շահագործվող ռուսական արտադրության «MIG-29» ռազմական ինքնաթիռների վրա։ Աշխատանքներն են իրականացվում այդ հրթիռները «Su-25» և «F-16» ռազմական ինքնաթիռների վրա տեղադրելու համար:

Այդ հրթիռներից յուրաքանչյուրը կշռում է 600 կգ, իսկ խոցելու հեռահարությունը կազմում է 250 կմ։


Հիշեցնենք, որ Բաքվում կայացած զորահանդեսին հրավիրված են եղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին և Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը։

Այդ զորահանդեսին մասնակցեն են Թուրքիայի ցամաքային ուժերի որոշ ստորաբաժանումներ, ինչպես նաև այդ երկրի օդուժին պատկանող «Soloturk» և «Türk Yıldızları» ավիացիոն խմբերը, որոնք ցուցադրական թռիչքներ են իրականացրել «F-16» կործանիչներով։

Աղբյուր`  A haber

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930