Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը դարձյալ հանվել է Իսրայելի խորհրդարանի օրակարգից

Հունիս 26,2018 14:52
cexaspanutyun

Ինչպես և կանխատեսվում էր, Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռ.Թ. Էրդողանի և նրա գլխավորած դաշինքի արձանագրած հաղթանակից հետո Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի՝ հունիսի 25-ին նախանշված քննարկումը քվեարկության նախօրեին՝ ուշ երեկոյան, օրակարգից հանվել է: Պատճառն այն է, որ իշխող կոալիցիան հրաժարվել է աջակցել նախագծին, իսկ փաստաթուղթը հեղինակած ընդդիմադիր «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը հետ է կանչել այն:

Ի պատասխան «Մերեց» կուսակցության՝ իշխող կոալիցիան հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի խնդրի վերաբերյալ սեփական «այլընտրանքային» օրինագիծը, որում, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց մեծ Եղեռնը կբնութագրվի «ողբերգություն» եզրով, ի տարբերություն նախօրդ օրինագծերում կիրառված «ցեղասպանություն» եզրի:

Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ՝ դեռևս հունիսի 11-ին, Քնեսեթում «Մերեց» կուսակցության կողմից ներկայացված օրինագծի քննարկումը Իսրայելի ԱԳՆ-ի խնդրանքով հետաձգվել էր՝ Թուրքիայում անցկացվելիք ընտրություններին «Ռ.Թ. Էրդողանի հաղթանակին չաջակցելու» հիմնավորմամբ, մինչդեռ իրական պատճառը, որը տրամագծորեն հակառակ նպատակն էր հետապնդում, դարձյալ «ջրի երես» դուրս եկավ:

Կասկածից վեր է՝ տարածաշրջանում կանխատեսվող հույժ կարևոր զարգացումների ֆոնին Իսրայել-Թուրքիա «գաղտնի սիրախաղը» շարունակվելու է նոր թափով ու դրսևորումներով:

 

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930