Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպաները զինվորների հետ չպետք է գնան ընտրատեղամասեր եւ ճնշեն». Սերգեյ Բագրատյան

Հունիս 26,2018 14:47

«Զորամասերում իշխանություններն ունեն բացառիկ հնարավորություններ. նրանք զինվորներին կպարտադրեն քվեարկել իրենց համար ձեռնտու ուժի օգտին»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր խոսելով առաջիկայում նախատեսվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որպես խնդիր մատնանշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա պնդում է, որ ընտրությունների օրը սպաները չպետք զինվորների հետ ընտրատեղամասեր գան, որպեսզի ճնշում չգործադրեն նրանց ընտրական իրավունքի վրա:

Ապա պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ընտրությունները մշտադիտարկողների թվի սահմանափակման արգելքը պետք է վերացվի, իսկ ընտրախախտումների համար սահմանվող պատիժները՝ խստացվեն. «Ընտրակեղծարարությունը պետք է բացառվի: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ չպետք է փորձի կեղծիքների դիմել»:

Ինչ վերաբերում է վարկանիշային ընտրակարգին, պատգամավորը շեշտեց. «Մենք 100% համամասնականի կողմնակից ենք, մենք բացառում ենք վարկանիշային կարգը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930