Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան՝ եղե՞լ է, արդյոք, Տարոն Մարգարյանի հրաժարական, չի՞ եղել, պարզ չէ

Հունիս 26,2018 14:20

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթը սկսեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առողջություն մաղթելով: Նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասել էր, որ Տարոն Մարգարյանի՝ նիստից բացակայելու պատճառը առողջական խնդիրներն են:

Այդուհանդերձ, Դավիթ Խաժակյանը հարցեր ուներ Տարոն Մարգարյանին: Նրա խոսքով՝ կա այսպիսի մեծ աղմուկ, բայց ամիսներ, շաբաթներ շարունակ չկա արձագանք. «Ինչո՞ւ քաղաքապետն առ այսօր այդ հարցերին չի պատասխանում»,-դիմելով Կամո Արեյանին՝ ասաց պարոն Խաժակյանը. «Եղե՞լ է, արդյոք, հրաժարական, չի եղել, մամուլում այդքան գրվեց, ի՞նչ է նա պատրաստվում անել: Հաշվետու կամ թափանցիկ քաղաքականությունը չի ենթադրում որոշման հրապարակում, դա ենթադրում է, այդ որոշման կայացման փուլում այդ ամբողջ ընթացքում ներկայացնել հանրությանը, թե որ ելքն ինչից է կախված»:

Դավիթ Խաժակյանի խոսքով, նախկին իշխանությունները կենտրոնական իշխանություններն այդպես էլ չհասցրին այդ գործելաոճը որդեգրել եւ գնալուց այդպես գործեն. «Բայց քանի դեռ Երեւանի քաղաքապետը գործող է, ես կարծում եմ, այդ գործելաոճը պետք է լինի: Մեզ բոլորիս այդ հարցը հետաքրքրում է, մենք չենք հիմնվում միայն մամուլի հրապարակումների վրա, հիմնվում ենք փաստացի հայտարարությունների հիման վրա, բայց այս հարցերը օրեր շարունակ, ամիսներ շարունակ չփարատված են, որովհետեւ, սրանից հետո մեծ գործընթաց պետք է հետեւի՝ թե նոր ընտրությունները քաղաքապետի, թե ավագանու ընտրությունները, որը եւս բարդ գործընթաց է, որը որոշակի ժամկետներ է ենթադրում: Կարծում եմ՝ արդար ու ազնիվ կլինի որպեսզի բոլոր մասնակից ուժերը, այդ թվում եւ ավագանու խմբակցությունները պատրաստվեն եւ հասկանան իրենց ինչ է սպասվում, ի վերջո այդ առաջադրումները երբ պետք է կատարվեն»:

Դավիթ Խաժակյանն ասաց, որ այդ հարցով իրենք մտահոգ են ու այդպիսի փակ գործելաոճը չպետք է շարունակվի: Նա հույս հայտնեց, որ օր առաջ այդ թնջուկը կհանգուցալուծվի. «Ես չեմ շտապեցնում, պարզապես Երեւանի քաղաքացին արժանի է իմանալու, թե այս ավագանին ինչքան պետք է գործի, իսկ քաղաքական ուժերը տեղեկանալու եւ թե երբ եւ ում առաջադրեն ինչպիսի պայմաններում»:

Կամո Արեյանն ասաց, որ հասկանում է Դավիթ Խաժակյանի մտահոգությունը. «Բայց ձեր ելույթում նաեւ կար շատ կարճ պատասխան: Չշտապել, ժամանակից առաջ չանցնել: Կարծում եմ՝ պետք է ապավիներ ձեր այդ մտքին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930