Այսօր Երեւանի ավագանու նիստից հետո «ՀՀԿ» խմբակցության ավագանու անդամ Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեցին, թե տեղյակ չի՞ եղել հիմնադրամի կատարած չարաշահումներից, հատկապես, որ հիմնադրամի խորհրդի անդամ է: Ի պատասխան տիկին Նահապետյանն ասաց, որ իրավապահները բոլոր հարցերին կպատասխանեն. «Բացի ինձանից 12 հոգի էլ կան»:
Հարցին, թե այդ ունեցվածքն ինչպե՞ս է դիզել Տարոն Մարգարյանը, եթե ոչ ապօրինի հարստացման ճանապարհով, Նաիրա Նահապետյանը պատասխանեց. «Բոլոր ձեր հարցերը իրավապահները կտան»: Տիկին Նահապետյանը չասաց, թե հրավիրվե՞լ է արդյոք ԱԱԾ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ