Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը Կամո Արեյանին՝ դուք ինչ եք արել, որպեսզի Տարոն Մարգարյանը ներգրավվի որպես մեղադրյալ

Հունիս 26,2018 13:44

«Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանի Զարուհի Փոստանջյանն այսօր Երեւանի ավագանու նիստին ասաց, որ չի հավատում, այն պատճառաբանություններին, որ Տարոն Մարգարյանը վատառողջ է. «Հնարավոր է, որ Տարոն Մարգարյանին տրվել է հնարավորություն փախուստի: Հանրությունը, հասարակությունը պահանջում է, որպեսզի Տարոն Մարգարյանը քրեական պատասխանատվության ենթարկվի, որպես մեղադրյալ ներգրավվեն նաեւ նրանք, որոնք մեղսակից են Տարոն Մարգարյանի հետ հանցագործություններին: Խոսքը միլիոնավոր չարաշահումների մասին է, այդ թվում նաեւ բռնությունների մասին է խոսքը, որոնք տեղի են ունեցել բազմակի անգամ: Բռնություններ, որոնք առնչվել են ընտրությունների կեղծմանը, քաղաքացիների ազատ դիրքորոշում արտահայտելուն: Մենք գտնում ենք, որ այս ավագանին պետք է հայտարարի լուծարման մասին եւ միջոցներ ձեռնարկվի, որպեսզի մեղավորները կանչվեն պատասխանատվության»:

Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց այսօրվա նիստ վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Հարցրեց, թե որպես ավագանու անդամ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի որպես մեղադրյալ ներգրավվի Տարոն Մարգարյանը՝ հատկապես դիտելով բոլոր այն տեսանյութերը, որոնք վերաբերում են Տարոն Մարգարյանի կարողություններին:

«Դուք գիտեք, որ Տարոն Մարգարյանի հայրը, մայրը, տիկինը, երբեւիցե չեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բացի այն, որ չեն զբաղվել, նրանք եղել են բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներ, հետեւաբար, նրանք նույնպես ներկայացրել են փոխկապակցված անձի հայտարարագիր, որում նշում են այն կարողությունների մասին, որոնք այս տարիներին ձեռք են բերել: Բազմաթիվ են մեր կողմից հայտարարությունները հանցագործությունների մասին, բայց, դեռ իրավապահ մարմինները դրանք մատնել են քար լռության: Հիմա դուք, որպես Հանրապետական կուսակցության անդամ, որը ձախողման. լուծարման եզրին է, որպեսզի դուք էլ մեղսակիցը չլինեք, այսինքն` իմանալով հանցագործության մասին, բայց չհայտնելով, որպեսզի նույնպես չկանչվեք պատասխանատվության, մենք հորդորում ենք ձեզ նույնպես բարձրացնել այս հարցը եւ անհապաղ սկսել գործընթաց այս ավագանու լուծարման: Այլապես կստացվի, որ դուք իրականացնում եք այն գործառույթները, որն իրականացնում էր Սերժ Սարգսյանը»:

Կամո Արեյանը Զարուհի Փոստանջյանի հարցերին, սակայն չպատասխանեց: Լսեց եւ առաջարկեց հաստատել նիստի օրակարգն ու հարցերի համար գրանցվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930