Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է, եւ Aravot.am-ը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցրեց՝ օրերս Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը խոշտանգման է ենթարկվում, քանի որ իր հիվանդությունների հետ կալանավայրում մնալը իր համար խոշտանգում է, Դուք այս մասով ահազանգ ստացե՞լ եք եւ ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ եք, թե՞ ոչ:
Թաթոյանը պատասխանեց. «Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից: Փաստաբանը մեզ չի դիմել, բայց մենք կապվել ենք փաստաբանի հետ եւ ասել ենք, որ եթե հիմքեր ունեն, մեզ ավելի մանրամասն ներկայացնեն: Փաստաբանը նշել է, որ այս պահին չի տեսնում անհրաժեշտությունը հատուկ մեզ դիմելու: Մենք ուշադիր ենք լինելու, մեզ համար նշանակություն չունի՝ ով ուզում է լինի: Եթե խոշտանգման, վատ վերաբերմունքի վտանգ կա, բողոք ու ահազանգ կա, օրենքի ուժով պարտավոր ենք զբաղվել: Այս պահին փաստաբանից ներկայացված որեւէ բողոք, հաղորդում հատուկ մեզ ուղղված չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ