Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Հրազդանի քաղաքապետարանում իրականացնել ողջ պլանային վարչական հսկողության գործառույթներ. «Ժողովուրդ»

Հունիս 26,2018 12:17

ՀՀ Կոտայքի մարզպետարանն առաջիկայում ստուգումներ կիրականացնի Հրազդանի քաղաքապետարանում։ Պատճառը հրազդանցիներից ստացած բողոքներն են։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարզացման նախարար Սուրեն Պապիկյանին։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

– Պարոն Պետրոսյան, Դուք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եք ներկայացրել Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ միջնորդություն…

– Այո՛, ես նման միջնորդություն ներկայացրել եմ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի ինձ թույլատրեն Հրազդանի քաղաքապետարանում իրականացնել ողջ պլանային վարչական հսկողության գործառույթներ։ Կա նման ընթացակարգ, եւ միջնորդությանը կից ներկայացվել են համապատասխան գրություններ, դիմումներ եւ փաստեր, որից հետո բավարարելով տվյալ միջնորդությունը՝ մենք կկարողանանք մեր մարզի շրջանակներում որեւէ համայնքապետարանում իրականացնել վարչական հսկողության գործողություններ։

– Ի՞նչն է պատճառը, որ որոշել եք ստուգումներ իրականացնել կոնկրետ Հրազդանի քաղաքապետարանում։

– Կոնկրետության խնդիր չկա, ավելին՝ մի շարք բնակավայրերում կիրականացվեն այդ վարչական հսկողության գործառույթները։ Բայց այս դեպքում դրանք պայմանավորված են քաղաքացիների մի ստվար զանգվածի կողմից բազմաթիվ գրավոր դիմումների, բողոքների, տեսաուղերձների եւ իրենց կողմից աղաղակող փաստերի հետ։ Դրանց մեջ ես տեսնում եմ առնվազն լրջագույն թերացումներ՝ ՏԻՄ ղեկավարների պարտականությունների եւ ՏԻՄ օրենքի պահպանման ուղղությամբ։ Դա պայմանավորված է այդ մտահոգություններով եւ համաձայնեցված է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ ինձ վերապահված լիազորություններով։

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930