Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները մինչև 10%

Հունիս 26,2018 11:48

Հունիսի 26-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ավանդատուների համար պայմանների և եկամտաբերության առավելագույնս բարելավման նպատակով հայտարարում է ավանդների տոկոսադրույքի մինչև 10%-ի բարձրացման մասին՝ ՀՀ դրամով 1 տարի ժամկետով ներդրվող ավանդերի համար:

Այսպիսով, Բանկը ստեղծել է առավել բարենպաստ պայմաններ խնայողությունները հուսալի ու շահավետ պահպանելու և ավելացնելու համար: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կուտակել ուսման վարձի, ամանորյա հանգստի համար և այլն, իսկ Բանկն, իր հերթին, կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսների վճարման տեսքով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ավանդների լայն շարք.

-բարձր եկամտաբերությամբ, բայց առանց համալրումների և ելքարումների հնարավորության

-համալրումների հնարավորությամբ

-համալրումների և ելքագրումների հնարավորությամբ

-երկարաժամկետ ավանդ “Մանկություն”

-ավանդ “Սոցիալական” հատուկ կենսաթոշակային տարիքի ավանդատուների համարԱվանդի ձևակերպումը Բանկում տևում է մինչև 5 րոպե, որի համար կարելի է նախապես հերթագրվել նախընտրելի մասնաճյուղում ցանկալի ժամի և, այցելելով մասնաճյուղ, անմիջապես իրականացնել գործարքը:

Հետագայում ավանդի համալրման համար անհրաժեշտություն չկա այցելելու Բանկի մասնաճյուղեր, քանի որ համալրուները կարելի է իրականացնել ավելի քան 2000 TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, որոնք հավասարաչափ տեղաբաշխված են Երևանում և մարզերում:

Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու համար Բանկում առկա է ևս մեկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելով հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ուղղորդել միջոցների մի մասը ավանդի համալրմանը:

Բացի անմիջապես Բանկի հուսալիության փաստից, ավանդի հուսալիությունն ապահովում է նաև “Ավանդների երաշխավորման հիմնադրամը”, որը մինչև 100% երաշխավորում է մինչև 10 մլն ՀՀ դրամով և 5 մլն դրամ արտարժույթով ավանդները:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930