Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արեն Մկրտչյան. «Անձանց եւ կազմակերպությունների մասով վարչապետը չի ուղղորդում». «Ժողովուրդ»

Հունիս 26,2018 11:39

Հունիսի 24-ին՝ ուշ երեկոյան, տեղի ունեցավ «Ֆակտթիվի» առաջին հակակոռուպցիոն ալիքի պատրաստած հետաքննական ֆիլմի ցուցադրումը, որ վերաբերում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ընթացքում կատարված չարաշահումների դեպքերին։ Այդ փաստերի մեծամասնությունը նորություն չէին, պատահական չէր, որ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ հիշեցնելով, որ իրենք տարիներ առաջ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն որեւէ քրեական գործ չէր հարուցվել՝ պատճառաբանությամբ, թե հիմքեր չկան։ Հիմա Մարգարյանի տվյալները փոխանցվել են ԱԱԾ-ին։ Ֆիլմի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն է։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արեն Մկրտչյանի հետ։

– Ձեզ վարչապե՞տն է կոնկրետ ցուցումներ տալիս, թե կոնկրետ ում առնչությամբ ուսումնասիրություն կատարեք, թե՞ Դուք ինքներդ եք ընտրում։

– Անձանց եւ կազմակերպությունների մասով վարչապետը չի ուղղորդում, բայց, ընդհանուր աշխատանքային ռազմավարություն քննարկվում է, այսինքն՝ ինչպես կառուցել աշխատանքը, որպեսզի ավելի արդյունավետ լինի։ Բայց կոնկրետ անուններ, թիրախներ վարչապետը չի նշում։

– Իսկ ինչպե՞ս եք ընտրում առաջնահերթությունները։

– Այսպես ասեմ, առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, իսկ մնացածը կախված է այն տեղեկատվությունից, որը ստացվում է։ Եթե կան համապատասխան փաստեր, փորձում ենք դրանք ամբողջացնել եւ գնալ հետքերով։

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930