Լրահոս
Օրվա լրահոսը

Այս «բերման ենթարկում»ը կարծես սոսկ աղմուկ հանելու նպատակին կը ծառայէ, օրուան պահանջ մը լրացնելու համար. «Ասպարեզ»

Հունիս 26,2018 11:03

Նախկին նախագահ Սերժ Սարգսեանի եղբայրը «բերման ենթարկուած է»… զէնք կրելու յանցանքով: Այս «բերման ենթարկում»ը կարծես սոսկ աղմուկ հանելու նպատակին կը ծառայէ, օրուան պահանջ մը լրացնելու համար: Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսեանի «բերման ենթարկում»ը եթէ տնտեսական ու քրէական մեծ յանցագործութեանց հետ առնչուած չէ՝ իսկապէս անիմաստ կարգադրութիւն մըն է:

Ուաշդիր ըլլանք անիրականանալի խոստումներ տալէ: Խօսքը սփիւռքահայերուս կը վերաբերի: Հայաստանի նոր կառավարութեան անդամներուն հետ հանդիպելու կամ հրապարակագրական արտայայտութեանց մէջ մենք պէտք է զուսպ ըլլանք ու խուսափինք անիրականանալի խոստումներ տալէ: Կառավարութեան աջակցելու անկեղծ տրամադրութիւնը, պատասխանատուութիւններ ստանձնելու պատրաստակամութիւնը պէտք չէ խառնել երեւակայական ծրագիրներ իրականացնելու խոստումին հետ: Մեզմէ ակնկալուածը նոր ղեկավարները խանդավառելը չէ, այլ՝ անոնց իսկական, շօշափելի քայլերով օժանդակելը: Թէ՛ հայրենադարձութեան տրամադրութիւններու եւ թէ մեծ ներդրումներու պարագային, այնքան նախապատրաստական աշխատանքի կարիք կայ, որ մեր յանձնառութիւնները միայն կրնան այդ գետնի վրայ իմաստաւորուիլ:

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930