Լրահոս
Օրվա լրահոսը

ՍիլվաՀամբարձումյան. Սուրիկ Խաչատրյանի դեպքում դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որ գործը վերսկսվի. «Ժամանակ»

Հունիս 26,2018 10:58

«Ժամանակի» զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:

-Տիկին Համբարձումյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ վերջին բացահայտումները։ Մինչև ո՞ւր կարող են հասնել դրանք, արդյոք մինչև վերջ կգնա այսօրվա իշխանությունը։ Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընտանիքի հետ փախել է Հայաստանից։

-Ես կարծում եմ, որ ԱԱԾ բացահայտումները ճիշտ ժամանակին են սկսվել և շատ օրինական դաշտում են։ Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին, ես գիտեմ, որ նա Հայաստանում է, սակայն ընտանիքը այստեղ չէ։ Որքան տեղեկացել եմ մամուլից, իրեն չեն թողնում մեկնի երկրից։ Եթե իշխանությունները մինչև վերջ չգնան և չբացահայտեն սուրիկխաչատրյաններին, վարդանայվազյաններին, չեմ կարծում, որ ճիշտ կլինի։ Եթե սկսել են բացահայտումները, ապա պետք է վերջացնեն բոլորը։ Բոլորս գիտենք՝ ովքեր են նրանք, և եթե որոշեն բացահայտումների միջև խտրականություն դնել, սխալ կլինի և կարժեզրկվի իրենց բռնած գործը։

-Դուք լիահո՞ւյս եք, որ ձեր գումարները, որոնք նշում եք, որ շորթել են Վարդան Այվազյանը, Սուրիկ Խաչատրյանը, Արամ Հարությունյանը, ի վերջո, հնարավորություն կունենաք հետ վերցնելու։

-Արամ Հարությունյանի գործը վերսկսված է, Սուրիկ Խաչատրյանի դեպքում նույնպես դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որ գործը վերսկսվի։ Իմ գործերը ոչ թե կարճված են եղել, այլ կասեցված։ Դրանից բացի՝ հաղորդում ենք տվել ոստիկանության 6-րդ վարչություն Վարդան Այվազյանի, Սուրեն Խաչատրյանի հարցերով։ Դրանից բացի՝ դատարանը մի գործով վճիռ է կայացրել, որը մենք շահել ենք, բայց նույն գործով 2000 թվականին դատարան է դիմել էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, և հակառակ վճիռն է կայացվել։ Ես գիտեմ, որ դա կատարվել է Բաղրամյան 26-ի հրահանգով։ Սրանք բոլորն աղմկահարույց գործեր են և եթե սկսեն վերաբացվել, ամբողջ հանրությունը կողջունի իշխանություններին, և ամբողջ ժողովուրդը կկանգնի իշխանության կողքին։

-Դուք վերջին տարիներին նշում էիք, որ դաշտը նպաստավոր չէ ներդրումների համար և անգամ ձեր ներդրումները Հայաստանից դուրս էիք իրականացնում։ Վերջին շրջանում իշխանությունները հայտարարում են, որ ներդրողներ են գալիս, դաշտն առողջացնելու գործընթաց է սկսել։ Դուք ի՞նչ ծրագրեր ունեք, պատրաստվո՞ւմ եք այս իշխանությունների հետ աշխատել։

-Այո, Ազգային ժողովի ընտրություններից հետո ես կպատրաստվեմ ներդրումներ անելու և նոր ներդրողներ բերելու։

Սիրանույշ Պապյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930