Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմած տղերքի մասին այդպես չմտածե՛ք. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ԵԿՄ-ի շուրջ ստեղծված իրավիճակին

Հունիս 26,2018 10:44

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կատարած անօրինականությունների, անարդար ու անպատիժ վարքագծի մասին գրեթե բոլորը գիտեին՝ սկսած ԵԿՄ վերնախավից, վերջացրած անտեղյակ ձևացող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներով: Համաձայն եմ՝ գուցե չէին պատկերացնում, որ իրեն հաղթած ու ամենակարող գեներալ հռչակած Գրիգորյանը կարող էր այդքան ցած ընկնել, բայց որ տարիներ շարունակ նրա անունը կապված է եղել բազմաթիվ զազրելի դեպքերի հետ, միանշանակ լսել էին ու գիտեին բոլորը: Հիմա, ընդամենը, Մանվել Գրիգորյանի ու իր մերձավորների գործողություններին տրվեց իրավական գնահատական՝ ողջ հետևանքներով:

Այս պահին գլխավոր հարցն, իհարկե, վերաբերում է ԵԿՄ-ի հետագա գործառույթներին ու ճակատագրին: Ի սկզբանե, այդ կառույցն ուներ այլ նշանակություն և կոչված էր մեր երկրում իրականացնելու լրիվ այլ գործունեություն՝ իր ղեկավարներով հանդերձ, բնականաբար: Սակայն տարիների ընթացքում այն, ինչ տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանի ձեռամբ և ԵԿՄ վերնախավի լռությամբ ու համաձայնությամբ, մեղմ ասած, անընդունելի է:

Այսօր համացանցում շատ է քննարկվում՝ արդյոք օրվա իշխանություններին և հասարակությանն անհրաժեշտ է նման որակներով, իմաստազրկված մի կառույց, և արդյոք ԵԿՄ-ն պետք է շարունակի իր գոյությունը նույն ձևաչափով՝ հիմա էլ այլ նախկին ու ներկա հարստացած ԵԿՄ-ականների գլխավորությամբ:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930