Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է սահմանվի սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգ․ Պաշտպանը հարցը քննարկել է ԿԳ նախարարի հետ

Հունիս 26,2018 10:31

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ:

Մասնավորապես, դատարանը նշել է, որ պետությունը պարտավոր է երաշխավորել սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար դասագրքերի հասանելիությունն ապահովող որոշակի, թափանցիկ և հավասարության վրա հիմնված ընթացակարգեր: Դատարանը նշել է նաև, որ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողներին դասագրքերի անվճար հասանելիությունն ապահովելու կարգը պետք է ամրագրվի օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցը քննարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ սոցիալապես անապահով ընտանիքի սովորողների դասագրքերն անվճար տրամադրելու կարգը սահմանելու համար:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից, քաղաքացիներից ստացած բողոքների հիման վրա Պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան դասագրքերի դիմաց գանձվող վճարների սահմանադրականության հարցով: Որպես հիմնավորում նշվել էր նաև այն, որ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը:

Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում բացակայում է միասնական կարգավորումը, ինչը հանգեցնում է խտրական վերաբերմունքի: Ավելին, ամոթի և իրենց երեխաներին հնարավոր խարանից զերծ պահելու պատճառով որոշ ծնողներ առհասարակ չեն բարձրաձայնում իրենց կողմից այդ վճարների տրամադրման բարդությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930