Հունիսի 26-ին, ժամը 06:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւՌԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուլվարային փողոցի 206 տարածքի մոտակայքում (տնակային ավան) «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վլադիսլավ Կուլակով, 1986 թ., ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին, ինչի հետևանքով Վ. Կ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
ՀՀ ԱԻՆ