Ուղիղ եթերով քաղաքացիների հետ շփվող վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի աղմուկ բարձրացրած տեսանյութի վերաբերյալ, որը պատմում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կուտակած հարստության մասին: Վարչապետն ասաց, որ տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները պետք է տան իրավապահները:
Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի գործողություններ իրականացնող քաղաքացիներին էլ կոչ արեց ցույցերը դադարեցնել, քանի որ կա ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, որը հերթով անդրադառնալու է բոլոր խնդիրներին.
«Մի փոքր տարակուսանքի մեջ եմ հայտնվում: Ակցիաների կազմակերպիչները մտածում են, որ կառավարությունը այդ հարցով էլ չի զբաղվելու: Կարծում եմ տեսնո՞ւմ եք չէ՞, որ կառավարությունը զբաղվում է, հետեւողական է, նման ցույցերով կառավարությունը շեղվում է իր բուն գործից, որ հանկարծ բախում տեղի չունենա: Մենք հետեւողականորեն զբաղվում ենք, եւ ինչ լինի, լինելու է փաստերի վրա հիմնված: Մեր երկրում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, եթե լինեն, նշանակում է մենք չկատարեցինք մեր առջեւ դրված նպատակը, այն ինչի որ ձգտում էինք: Ամենը պետք է հիմնված լինի փաստերի վրա»:
Նա ակտիվիստներին կոչ արեց քաղաքացիական անհնազանդության գործողություներն անել այն ժամանակ, երբ կառավարությունն այլեւս չի զբաղվի, այդ հարցով. «Անընդհատ ահազանգ է գալիս, որ այստեղ կամ այնտեղ բողոքի ցույց է: Մենք եկել ենք դարձել ենք կառավարություն, որ դուք չգնաք փողոցներում կանգնեք: Ես մեր աջակիցներին կոչ եմ անում զերծ մնալ այդպիսի գործողություններից, ընդհանարապես դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները կառավարությունը ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն է, թույլ տվեք, որ այդ հետաքննությունները նախաքննությունները իրականացվեն, այդ գործողություները իրականացվում են այն ժամանակ, երբ չկա վստահությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Գնդացիրի արագութեամբ վայրկեանէ վայրկեան հասնող համատարած փտութեան լուրերը երկրի ամէն անկիւններէն
/ առանց խնայելու ոչ մէկ ասպարէզ / կարիք չունին ամէն օր
կրկնուելու և շեշտուելու -մեր հոգիները սկսած են խանգարուիլ, կրնան միայն վնաս հասցնել և բնակիչներուն հոգեկան հաւասարակշռութիւնը խախտել ;
Համոզուած ենք որ ԱԱԾ -ը լաւ գործ կը կատարէ -նոյնպէս
գիտակից ենք որ իշխանութեան գլուխ եկած են պարկեշտ անձեր – Ամառ է- արձակուրդի եղանակ է – Ժողովուրդը հանգիստի կարիք ունի -սահմանին լարուածութիւնն ալ իր բացասական դերը կը կատարէ – մի խճողէք տխուր նկարներով – ամսէ ամիս հաւաքեցէք ինչ որ դաստիարակիչ կը նկատէք – թերթիկ մը հրատարակեցէք և բաժնեցէք ամէն տեղ,
որ իմանանք թէ ինչ աներեւակայելի ,հրէշային աշխարհի մէջ ապրած ենք 25 տարի , շրջապատուած սուտով-կեղծիքով և դաս մը ըլլայ մեզի հասկնալու թէ ինչպէս 10.000 դրամներով ծախուած ազատութիւնը սուղ նստած է մեզի ;