Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չի միջամտի Գարեգին Բ կաթողիկոսի եւ Ռուբեն Հայրապետյանի գործերին

Հունիս 26,2018 00:35

Նիկոլ Փաշինյանից այսօր օգտատերերից մեկը հետաքրքրվեց, թե ինչու թույլ չի տալիս ազատվեն Գարեգին Բ կաթողիկոսից: Ի պատասխան վարչապետը, որը ուղիղ հեռարձակմամբ պատասխանում էր ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, ասաց, որ ինքն այդ մասին դիրքորոշում հայտնել է եւ այն հետեւյալն է, որ պետությունն ու եկեղեցին անջատ կառույցներ են եւ որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու հարցերին: Եվ՝ հակառակը:

Ինչ վերաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պաշտոնանկ անելուն, ապա, վարչապետն ասաց, որ ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է եւ շուտով ֆեդերացիայի նախագահի ընտրություններ են սպասվում եւ համապատասխան անձինք կընտրեն մարդկանց սրտով ֆեդերացիայի նախագահ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930