Այսօր Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե ի՞նչ են անում ՓՄՁ-ի համար, ինչո՞ւ չեն փոխում փոքր ու միջին բիզնեսի համար համակարգը, որպեսզի այն զարգանա, ասաց, որ կառավարությունում քննարկումներ են սկսել՝ ինչ քայլեր են ձեռնարկելու փոքր ու միջին բիզնեսը պաշտպանելու համար.
«Հատկապես որ մեխանիզմն է արդյունավետ, որը պետք է կիրառենք: Պետք է ռեալ պայմաններ ստեղծենք, փորձագիտական կարծիքները հաշվի առնելով: Ես իմ համակրանքն ունեմ որոշ գաղափարների նկատմամբ, բայց ուզում ենք փորձագետների կարծիքը լսել:
Մարդիկ ավելի արագ գործողություններ են սպասում այդ առումով, բազմաթիվ տոնավաճառներ մեր խնդրանքին արձագանքելով վարձավճարների գներն իջեցրին: Մենք աշխատում ենք հարկային եւ մաքսային մարմնի հետ, ահազանգեր ենք ստանում, որ ինչ-որ մարդիկ այն չեն անում, ինչպես որ պետք է, հետեւողականորեն այդ հարցերով զբաղվելու ենք: ՓՄՁ-ին չենք նեղացնի ընդհակառակը փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում կզարգանա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ