Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, անդրադառնալով մատչելի բնակարաններ երիտասարդներին ծրագրին, ասաց, որ այն կշարունակվի եւ նոր թափ կստանա:
Ըստ վարչապետի, բնակարան երիտասարդներին ծրագիրը, ինչպես նաեւ բնակարան զինծառայողներին ծրագիրը կլինեն հիփոթեքի մատչելի պայմաններով՝ տոկոսներն ու կանխավճարի շեմը կիջեցվի: Իսկ զինծառայողների համար քննարկվում է անտոկոս վարկ տրամադրելու հարցը:
Վարչապետը ասաց, որ շինարարությունը չպետք է կենտրոնանա Երեւանում եւ որ մարզերում նույնպես շինարարություն կկատարվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ