Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք պատերազմ չենք սկսի, Ադրբեջանն է ռազմական հռետորիկա օգտագործում»

Հունիս 26,2018 00:05

«Ոչ, մենք աննախադեպ իրավիճակ չունենք»,-այսօր այսպես պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի այն հարցին, թե հաղորդվում է, որ սահմանին աննախադեպ իրավիճակ է: Օգտատերը հետաքրքրվում էր, թե կա՞ պատերազմի վտանգ, իրո՞ք վիճակն աննախադեպ է:

Ի պատասխան, պարոն Փաշինյանն ասաց, որ ադրբեջանական զորքերի որոշակի կուտակում կա՝ երբեմն մեծանում են այդ կուտակումները, երբեմն՝ նվազում: Վարչապետը հաստատեց, որ Նախիջեւանի ուղղությամբ շարժ կա, սակայն ասաց, որ չի կարծում պատերազմի վտանգ կա:

Այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ չպետք է զգոնությունը թուլացնել, ամեն րոպե պատրաստ լինել պատերազմի. «Բայց դա չի նշանակում, որ պետք է շեղվենք մեր բնականոն կյանքից: Զինված ուժերը պետք է իրենց գործը կատարեն, չեմ ուզում ասեմ, որ չկա վտանգ, չեմ ուզում ասեմ, որ կա, մենք ամեն օր աշխատում ենք բանակի մարտունակության վրա: Մենք պետք է ապահովենք զինվորի բաժինը, ապահովենք հարմարավետ պայմաններ»:

Վարչապետը նաեւ ասաց՝ ինչ վերաբերում է կրակոցներին, ապա վիճակագրությունը ցույց է տալիս, որ նվազել են: Ըստ նրա, ընդհանուր առմամբ չպետք է մոռանանք, որ կոնֆլիկտի մեջ ենք. «Պետք է ամուր կանգնենք մեր ոտքերի վրա, պատրաստ մեր հայրենիքի պաշտպանությանը: Մենք պատերազմ չենք սկսի, Ադրբեջանն է ռազմական հռետորիկա օգտագործում, բայց ես հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կհասկանա, որ հարցի լուծումը չի կարող լինեն ռազմական ճանապարհով: Բախումը կունենա աննախադեպ հետեւանքներ»:

Նույն օգտատերը նաեւ վստահեցրել էր, որ ստիպված չեն լինում իրենց զինվորին ծանրոցներ ուղարկել, բացի այդ զինվորը տուն էր եկել նոր, որակյալ համազգեստով: Փոխարենը օգտատերերից մեկը դժգոհություն հայտնեց, որ զինվորը բողոքում է, որ սոված են մնում:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հասցեական ասել, որպեսզի խնդիրը լուծեն. «Բանակում բոլոր զորամասերում պետք է ապահովեն պատշաճ սնունդ, դիմեք մամուլին, կառավարություն, վարչապետին կից վերահսկողական ծառայություն՝ հարցը բարձրացնել: Զինվորը պետք է լինի կուշտ, ունենա որակյալ հագուստ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Գերհետաքրքիր ֆուտբոլային խաղերի ընդմիջմանը, որոշեցի լուրերն աչքի անցկացնել: Azatutyun.am-ի ալիք. պարզուեց՝ վարչապետը որոշել է պատասխանել ֆեյսբուքահայերի հարցերին՝ այն էլ ուղիղ եթերով:

    Մտածում եմ՝ ճիշտ կը լինի բաժանում մտցնենք՝ իրական Հայաստան եւ Ֆեյսբուքահայաստան ու Նիկոլ Փաշինեանին կոչել Ֆեյսբուքահայաստանի վարչապետ:
    Փաստօրէն, դուք՝ ֆեյսբուքահայերդ (որ ամբողջի 10%-ն էլ չէք կազմում), արտօնեալ խաւ էք: Մենք օրինակ հարցեր տալու նման հնարաւորութիւն չունենք: Մենք կողքից թատրոնի հանդիսատես ենք՝ միայն լսողի դերում ենք:
    – – –
    Ինչեւէ, անցնենք խնդրի երկրորդ մասին: Յայտնի բան է, որ Նիկոլ Փաշինեանի հայերէնը ցածր մակարդակի է եւ ունկնդրելը բնականաբար տհաճ է: Նա իր ելոյթում ասում է ‘ռիտորիկա’ (ռուս. риторика), դուք փոխում-դարձնում էք ‘հռետորիկա’: Լրագրող մարդիկ էք. հայերէնում որտե՞ղ էք տեսել կամ կարդացել ‘հռետորիկա’ բառ: Կարո՞ղ էք որեւէ բառարան ցոյց տալ, որտեղ ‘հռետորիկա’ բառ գրուած լինի: Լուսաւորէք, խնդրում եմ, թերուսիս:

  2. henri says:

    —այլ կը սպասենք որ հակառակորդը մեր գլխուն ռումբեր թափէ – գիւղեր կործանէ-խաաղ բնակիչներ կոտորէ – բայց մենք ցոյց կուտանք եւրոպացի մեր ՛՛ բարեկամներուն ՛՛ թէ ինչ զազրելի են մեր հակառակորդները -պէտք են հասկնալ որ մենք անմեղ և խաղաղասէր ժողովուրդ ենք ???վարժ ենք կոտորուելու-ցեղասպանութիւն տեսած ենք -կը դիմանանք ?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930