ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
Այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի բարեփոխման հայացեկարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում, որին հաջորդեց իմ և Դանիել Իոնիսյանի մամուլի ասուլիսը:
«Կար 2 տարբերակ՝ դնել առավելագույնս կարճ ժամկետներ, այդ կարճ ժամկետներում ինչ հնարավոր է փոխել, եւ գնալ կարճ ժամանակում ընտրություններ անելու, եւ կար մի տարբերակ՝ անել ինչ-որ բան՝ հիմնավոր։ Մենք գնում ենք 2-րդ տարբերակով։ Ժամկետային սահմանափակումներ մեր առջեւ չենք դրել՝ հաշվի առնելով ընդհանուր ժամկետային սահմանափակումը, որը դրված է Կառավարության ծրագրում»։