Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարի թաղի և Խորենացի փողոցի դեպքերի վերաբերյալ քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ոստիկանին

Հունիս 25,2018 23:50

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2018թ. հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:

ՀՔԾ-ն հայտնում է, որ Ա. Կ.-ն 2016թ.-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում, որտեղ ժամը 22:30-ի սահմաններում` հավաքված քաղաքացիների ցույցը ցրելու նպատակով ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո, ՊՊԾ գնդի մյուս ծառայողների հետ, ենթադրաբար իրավախախտում կատարած անձանց, այդ թվում` Մարատ Յավրումյանին տեղափոխել են նույն փողոցում կազմված ոստիկանական պատնեշից այն կողմ:

Այդ ընթացքում Մ. Յավրումյանը բղավել է՝ մտահոգություն հայտնելով իր հետ նշված վայրում գտնվող անչափահաս երեխայի առանց հսկողության մնալու առնչությամբ: Մ. Յավրումյանին լռեցնելու նպատակով Ա. Կ.-ն ոտքով հարվածել է վերջինիս դեմքին, պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ` քթոսկրերի կոտրվածքի և գլխուղեղի ցնցման ձևով:

Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930