armtimes.com. Այսօր Սայաթ Նովա փողոցից ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկված Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը եւ նրան ուղեկցող եւս երեք անձ ազատ են արձակվել:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Նրան բերման էին ենթարկվել ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով: Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ հայտնաբերված զենքերի օրինականությունը ստուգվում է: