Նորքի «զինված խմբի գործով» ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որն այսօր ազատ արձակվեց կալանքից, լրագրողների հետ զրույցում ասաց՝ իր ազատումը պայմանավորում է ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր կառավարությանը, նա նշեց. «Գերազանց կարծիք ունեմ, հուսամ՝ ամեն ինչ այդպես կշարունակվի»:
Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը՝ նա հայտարարեց. «Մարդու համար ամենածանր փորձությունն աթոռն է ու փողը: Մանվելը չդիմացավ ոչ աթոռի, ոչ փողի փորձությանը եւ ընկավ այդ վիճակի մեջ»:
Խոսելով վերջերս Պաշտպանության նախարարությունում բացահայտված չարաշահումների մասին, Վահան Շիրխանյանն ասաց. «ՊՆ-ն դարձել էր շուրջօրյա խանութ՝ վաճառք, օր ու գիշեր…բնական է, որ դա վերեւից պետք է իջներ զորամասեր: Լավ է, որ դա բացահայտվում է, բայց ցավում եմ, որ այդ ամենը բանակի պատվին է հարվածում»:
Իսկ թե ինչ չարաշահումների է հանդիպել Շիրխանյանն իր պաշտոնավարման ընթացքում, նա վստահեցրեց. «Նման դեպքերը շատ քիչ էին եւ անմիջապես կանխվում էին. Վազգեն Սարգսյանը շատ դաժան էր նման դեպքերի հանդեպ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Գերազանց կարծիք ունեմ, հուսամ՝ ամեն ինչ այդպես կշարունակվի»:
«Մարդու համար ամենածանր փորձությունն աթոռն է ու փողը: Մանվելը չդիմացավ ոչ աթոռի, ոչ փողի փորձությանը եւ ընկավ այդ վիճակի մեջ»:
«Նման դեպքերը շատ քիչ էին եւ անմիջապես կանխվում էին. Վազգեն Սարգսյանը շատ դաժան էր նման դեպքերի հանդեպ»:
Նախ չարչարանքին ապաշխարանք:
Սկսած 1992թ-ից Դուք բացահայտելու շատ նյութեր ունեք և վերը շարադրված մտքերին տեր կանգնել է պետք: