Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվականից հաստատեցին՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը բերման ենթարկելու փաստը:
Ըստ ոստիկանության Սաշիկ Սարգսյանը կասկածվում է ապօրինի զենք կրելու մեջ:
Նշենք, Ալեքսանդր Սարգսյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել քիչ առաջ Սայաթ-Նովա փողոցից՝«Անի» հյուրանոցից դուրս գալիս:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ