Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը կալանքից ազատ արձակվեց

Հունիս 25,2018 17:58

Քիչ առաջ դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց բավարարել Նորքի «զինված խմբի գործով» մեղադրյալներից Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Իսկ դա նշանակում է, որ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կալանքից ազատ է արձակվում եւ այսուհետեւ դատաքննությանը կներկայանա ոչ կալանավորի կարգավիճակում:

Նա մեղադրվում է հանցավոր համագործակցության կազմում ընդգրկվելու եւ որոշակի դերակատարում ստանձնելու համար: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը մինչեւ «Իմ քայլը» ժողովրդական շարժումը քանիցս ներկայացրել էր նույն միջնորդությունը եւ մերժում ստացել: Ըստ նրա՝ Շիրխանյանի ծանր առողջական խնդիրները համատեղելի չէին կալանքի հետ:

Ըստ գործի նյութերի՝ մեղադրյալ Արթուր Վարդանյանը, որը ենթադրյալ զինված խմբի ղեկավարն է, ձեւավորել է մոտ 30 անձից բաղկացած հանցավոր խումբ, որը պահել է զենք-զինամթերք՝ մտադրվելով 2015թ. խոցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը: Այս գործով օրերս միայն երեք մեղադրյալ է կալանքից ազատվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930