Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին

Հունիս 25,2018 17:55

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված տվյալներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների շրջանակներում հունիսի 20-ին և 21-ին խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։

Արդյունքում՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայում են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930