Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է ամենաաղետավտանգ երկրների շարքում

Հունիս 25,2018 17:43

Համաշխարհային բանկը Հայաստանը դասում է աշխարհի 60 ամենաաղետավտանգ երկրների շարքում: Այս մասին այսօր խորհրդարանում կազմակերպված «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը:

«Աշխարհում հայտնի բնական վտանգներից ՀՀ-ին բնորոշ են շուրջ 110-ը, ինչը բացատրվում է նրանով, որ ՀՀ-ն բարձր ռելիեֆ ունեցող երկիր է՝ կտրուկ լեռնաշղթաներով, դաշտավայրերով, մասնատված բարձրության մեծ տատանումներով, իսկ բարձրությունների տատանումները մոտ 3500 մետր է»,-մանրամասնեց փոխնախարարը` հավելելով, որ Հայաստանի տարածքն ամբողջությամբ ենթակա է ուժեղ երկրաշարժերի. «Երկրի 4.1 տոկոսը ենթակա է սողանցքների, 30 տոկոսը՝ սելաֆների եւ հեղեղումների, 0.5 տոկոսը՝ փլուզումների, քարաթափումների, 12 տոկոսը՝ ցրտահարությունների, 15 տոկոսը՝ երաշտի եւ 17 տոկոսը՝ կարկտահարման»:

ՀՀ-ն թեեւ հանդիսանում է սակավանտառ երկիր, բայց մեր տարածքին հատուկ են նաեւ անտառային հրդեհները: Այս ամենին ավելանում են նաեւ պոչամբարների ու տեխնածին աղետների հետ կապված խնդիրները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930