Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ը հետևողական է լինելու, որպեսզի տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն

Հունիս 25,2018 17:38

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկումը մսամթերքի, թռչնամսի, ձվի արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորել է տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման անհրաժեշտությունն, ընդգծելով, որ ՊԵԿ-ը հետևողական է լինելու, որպեսզի տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործող հարկային օրենսդրության շրջանակում ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները: Զերծ մնալով վարչարարական խիստ գործիքների կիրառումից,ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները, ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով:

Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու տեղում պատասխաններ ստացել: Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել՝ հանդիպման նման ձևաչափը դարձնել պարբերական:

 

Պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930