Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ լրագրող Թեհմինե Ենոքյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար

Հունիս 25,2018 17:11

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին Lragir.am տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը` մեկ մեղադրյալի մասով:

Լրագրողի նկատմամբ բռնության դեպքն արձանագրվել է 2018թ. ապրիլի 20-ին՝ Երևան քաղաքի Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկի մոտակայքում։

Նախնական քննության տվյալներով՝ մի շարք քաղաքացիներ տվյալ հատվածում իրականացրել են բողոքի ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև ճանապարհի երթևեկելի հատվածը, ինչի ժամանակ նրանց են մոտեցել մի խումբ անձինք և փորձել վերականգնել երթևեկությունը։ Lragir.am տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանը նկարահանել է նշված հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ իրականացնելով իր մասնագիտական գործունեությունը, որի ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է բռնություն՝ պահանջելով դադարեցնել տեսանկարահանումը և, այդպիսով, խոչընդոտելով նրա մասնագիտական օրինական գործունեությանը:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1999թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա մասով գործն անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Մեկ մեղադրյալի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930