Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռուստամյան. ԱԻՆ-ը նոր ծրագրեր ունի

Հունիս 25,2018 16:48

«Աղետների եւ ռիսկերի ՀՀ նոր ռազմավարության տրամաբանությունն աղետների, ռիսկերի կառավարմանն արձագանքող ռեակտիվ ձեւաչափից ավելի պրոակտիվ օրակարգի տեղափոխելն է՝ հիմնական շեշտը դնելով առկա եւ հնարավոր ռիսկերի բացահայտման, կանխարգելման վրա»,- այսօր խորհրդարանում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նման մոտեցումը, սակայն, ըստ նախարարի, պահանջում է կարողությունների զարգացման գործընթաց, հատկապես հաշվի առնելով օրեցօր ավելացող մարտահրավերները, որոնք առնչվում են ոչ միայն ԱԻՆ-ի գործունեությանը: Համենայնդեպս, իր ղեկավարած գերատեսչության տեսլականը Հայաստանը կայուն երկիր դարձնելն է, քանի որ կայուն երկիր ունենալը զգալիորեն կակտիվացնի բնակչության, համայնքների ու պետության` տարբեր աղետներին դիմակայելու կարողությունները՝ նվազագույնի հասցնելով մարդկանց կյանքին, առողջությանն ու ունեցվածքին, բնությանը, երկրի տնտեսությանը սպառնացող կորուստները:
Դրա համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է բարձրացնել հանրային գիտակցության մակարդակը` մարդկային գործունեության հետեւանքով ու բնական երեւույթներով առաջացնող աղետների ու ռիսկերի նկատմամբ:

Նա արձանագրեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում աղետների եւ ռիսկերի կառավարման ոլորտում արձանագրված առաջընթացն ու նվաճումները տեսանելի ու ճանաչելի են, հատկապես, տարածաշրջանային մակարդակներում:

Սա չի խանգարում, որ աղետների եւ ռիսկերի կառավարման հետ կապված ԱԻՆ-ը նոր ծրագրեր առաջ տանի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930