Սեւանի, Ճամբարակի եւ Գավառի տարածքի մի խումբ կաթ արտադրող գյուղացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Սեւան-Երեւան ավտոմայրուղու Սեւանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարեւանությամբ և փակել էին երթեւեկությունը:
Կաթ արտադրող գյուղացիների հետ հանդիպեց եւ նրանց լսեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Մարզպետը նշեց, որ խնդիրը ամբողջ հանրապետությունում կա, այն գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Քննարկումներ են ընթանում գտնելու համար հարցի լուծման օպտիմալ տարբերակ:
Հենց այս պահին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը հարցը քննարկում է ,,Աշտարակ կաթ,,-ի ներկայացուցիչների հետ:
Մարզպետի հետ հանդիպումից հետո մայրուղին բացվեց:
Մանրամասները կներկայացնենք քիչ ավելի ուշ:
Գեղարքունիքի մարզպետարան