Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղետների ռիսկերի նվազեցման երկրորդ պլատֆորմը կլինի Հայաստանում

Հունիս 25,2018 16:16

«Մոտ օրերս ՀՀ-ում անցկացվելու է ՄԱԿ-ի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի՝ աղետների ռիսկերի նվազեցման տարածաշրջանային երկրորդ պլատֆորմը»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը`հանձնաժողովի կազմակերպած «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» խորհրդարանական լսումների ժամանակ:

Պլատֆորմն, ըստ բանախոսի, աննախադեպ է լինելու իր ձեւաչափով: Խորհրդարանական լսումներին էլ մասնակցում էին պլատֆորմի կազմակերպիչ միջազգային եւ տեղական կազմակերպությունները: ама 14

Կորյուն Նահապետյանը հիշեցնում է` Հայաստանը գտնվում է բնական եւ տեխնածին վտանգավոր երեւույթներ անմիջական սպառնալիքների ազդեցության ներքո: Հենց այս վտանգն է, ըստ նրա, որ Հայաստանի համար կարեւոր է դարձնում դիմակայության մշակույթի հաստատումը, ինչին միտված են նաեւ խորհրդարանական այս լսումները: Լսումների նպատակն է նաեւ նպաստել իրավական եւ ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորմանը, որը կխթանի աղետների նկատմամբ առավել պատրաստված եւ դիմակայուն լինելուն. «Այս տեսակետից պետք է խորացնել ու հզորացնել աղետների ռիսկերի կառավարման բնագավառում երկխոսությունն ու համագործակցությունը»:
Կորյուն Նահապետյանն ընդգծեց նաեւ, որ աղետների ռիսկերի կանխարգելման տեսանկյունից, միջազգային հարթակներում Հայաստանը բավական լավ հորիզոնականներում է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930