Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անցած լինի». Սևան Նիշանյանը՝ Թուրքիայում անցկացված ընտրությունների մասին

Հունիս 25,2018 16:03

Պոլսահայ մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում 3.5 տարի բանտարկված մնալուց հետո փախել էր հունական Սամոս կղզի, մեկնաբանել է հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ ընտրությունները:

Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Նիշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անցած լինի (ցավում եմ): Կսպասեմ ձեզ Սամոսում»:

Ավելի ուշ կատարած գրառման մեջ Նիշանյանը  ներկայացրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) գրանցած արդյունքները նախագահական ու խորհրդարանական ընտրություններում սկսյալ 2001-ից:

ԱԶԿ-ի ձայները խորհրդարանական ընտրություններում

2011 թվական – 49 տոկոս

2015-ի հունիս – 41 տոկոս

2015-ի նոյեմբեր – 49 տոկոս

2018-ի հունիսի 24 – 42.5 տոկոս

Էրդողանի ձայները նախագահական ընտրություններում

2014 թվական – 50.3 տոկոս

2018 թվական – 52.5 տոկոս

«Էրդողանի ձայները խորհրդարանական ընտրություններում մի փոքր պակասել են, իսկ նախագահական ընտրություններում՝ ավելացել»,- նկատել է տալիս Նիշանյանը:

Ըստ նրա՝ կուսակցությունների առկա դասավորվածությամբ հնարավոր չի լինի պատկեր փոխել՝ առավել ևս գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առկայությամբ:

«Շնորհիվ Մուհարրեմ Ինջեի (ԺՀԿ-ի նախագահի թեկնածու-խմբ.) խարիզմայի՝ ԺՀԿ-ն նախագահական ընտրություններում սովորականից մի քիչ ավել ձայն է ստացել, իսկ խորհրդարանական ընտրություններում կրկին անկում է գրանցել, որն արդեն շարունակվում է 40 տարի»,- գրել է Նիշանյանը՝ կարծիք հայտնելով, որ ԺՀԿ-ն այլևս առաջընթաց չի ունենա:

Անդրադառնալով «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ու դրա որոշ նախկին անդամների կողմից ստեղծված մեկ այլ ազգայնական «Լավ կուսակցության» (ԼԿ-İK) գրանցած արդյունքներին՝ Նիշանյանը գրել է.

«Ամենաշատ շահածը դուրս եկավ երկու գլխանի ԱՇԿ-ն: 2015-ի 16.3 տոկոսի դիմաց այս անգամ ընդհանուր վերցրած 21.3 տոկոս հավաքեց: Ստացվում է, որ բաժանվելը ճիշտ էր»:

Նիշանյանը վերջում անդրադարձել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) արդյունքներին.

«Դեմիրթաշի թեկնածությունից (ԺԴԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու-խմբ.) ԺԴԿ-ի համար ավելի լավ արդյունքներ էինք սպասում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930