«ՓՄՁ-ների դերը Հայաստանի տնտեսության մեջ 2017» ամենամյա վերլուծությունը իրականացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորվող Գործարարության Աջակցման Գրասենյակի կողմից: Վերլուծությունն անդրադարձել է ՓՄՁ-ներին դերին հարկային համակարգում, նրանց շրջանառությանը և դերին աշխատաշուկայում, աշխարհագրական, ոլորտային, ըստ հարկային ռեժիմների տեղաբաշխմանը։
Վերլուծության նպատակներից ելնելով՝ սահմանվում են ակտիվ հարկ վճարող ՓՄՁ-ներ, որպես հարկատուներ, որոնք նախորդ երկու եռամսյակներում հարկային մարմիններին ներկայացրել են հաշվետվություններ: Այսպես, 2017թ. Ակտիվ հարկ վճարող են հանդիսանում գրանցված հարկ վճարողներից ընդամենը 59.2%-ը, կամ 106.596 ընկերություն (5593-ով ավելին նախորդ տարվա համեմատ)։ ՓՄՁ-ները կազմում են ընդհանուր ակտիվ հարկ վճարողների 77% -ը՝ 82.209 կազմակերպություն։
2017 թ․ ՓՄՁ-ների շրջանառությունը աճել է 14.2%-ով՝ կազմելով 1920.3 մլրդ դրամ (14.2% աճ) կամ ՀՆԱ-ի 34.4%-ը: ՓՄՁ-ներն ապահովել են 246 702 աշխատատեղ (8391-ով ավել աշխատատեղ անցյալ տարվա հետ համեմատ), ինչը տվյալ տարվա համար կազմում է ընդհանուր աշխատատեղերի (չհաշված պետական մարմիններում առկա աշխատատեղերը) 30,3%-ը։
Հայաստանում ՓՄՁ-ների կառուցվածքը և աշխարհագրությունը շարունակում է մնալ ոչ դիվերսիֆիկացված։ ՓՄՁ-ների գործունեության հիմնական ոլորտը մանրածախ և մեծածախ առևտուրն է՝ 57% մասնաբաժնով, մինչդեռ ծառայությունների մասնաբաժինը աճել է 17%-ից 21%: Առևտրի ոլորտում գրանցված ՓՄՁ-ների թիվը 2017 թ.-ին կազմել է 46.954 (1311-ով ավելին), որոնց 95%-ը միկրո ձեռնարկություններ են: 2017 թ․ գյուղատնտեսության ոլորտում գործող ՓՄՁ-ների քանակը աճել է 84.8%-ով,փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտներում՝ 67.7%-ով, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտներում՝ 22.3%-ով։ ՓՄՁ-ների մեծամասնությունը՝ 52,8%-ը, գտնվում է Երևանում և հիմնականում հետևյալ մարզերին հարակից շրջաններում՝ Կոտայք ` 8%, Արարատ` 5.3%, Արմավիր` 6.8%։
ՏՏ սկսնակ ընկերությունների, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների և սահմանամերձ գոտիներում գործող բիզնեսների թիվը, որոնք գործում են արտոնյալ օրենսդրական կարգավորումների պայմաններում, 2017 թ.-ին կազմել է 2536, վերջիններիս նկատմամբ կիրառվում է մասնակի հարկազատում: 2017 թվականին սահմանամերձ գոտիներում գործող ՓՄՁ-ների քանակը ավելացել է 11%-ով, հավատարմագրված սկսնակ ՏՏ ընկերությունների քանակը 111%-ով, ընտանեկան ձեռնարկությունների քանակը 74.5%-ով։
ՓՄՁ-ների 66% -ը, կամ 54.331-ը շրջանառության հարկ վճարող են։ 2017 թվականին շրջանառության հարկի եկամուտները աճել են 18% -ով (կամ 2,8 մլրդ դրամով): ՓՄՁ-ների կողմից վճարված հարկերը 2016-ի համեմատ կրճատվել են 2.3%-ով (կամ 4,9 մլրդ դրամով) և կազմել 209,4 մլրդ դրամ: Գործող ՓՄՁ-ների քանակն ավելացել է 5046-ով, կամ 6.5%-ով, ինչը վերջին հինգ տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ ՓՄՁ-ների հարկային վճարումները նվազել են ընդհանուր հարկային եկամուտներում, կազմելով 16,7%, ի տարբերություն 2016 թ. 19.8%-ի:
Մամուլի հաղորդագրություն