Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դնում որպես խափանման միջոց կալանավորման կիրառման պրակտիկայի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծը

Հունիս 25,2018 15:05
dataxazutyun

Հունիսի 12-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել էր միջազգային փորձի ուսումնասիրությամբ 10-օրյա ժամկետում նախապատրաստել կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավակարգավորումների, այդ թվում՝ այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ և միջոցներ ձեռնարկել վերջինս մասնագիտական շահագրգիռ շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու ուղղությամբ:

Ի կատարումն այդ հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում արդեն մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը դրա ընդունման հիմնավորման հետ միասին հրապարակվել է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում՝ «Փաստաթղթեր» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում՝ դրա շուրջ հանրային լայն քննարկումներ ապահովելու նպատակով:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանավորման ժամկետները երկարացնելու պրակտիկայում հանդիպող, նաև այլընտրանքային խափանման միջոցների ներդրման հետ կապված գործնականում հանդիպող, ինչպես նաև հնարավոր նոր խնդիրների համակողմանի կարգավորման նկատառումով նախագիծն առավել հղկելու, կատարելագործելու, ինչպես նաև հետագա համատեղ քննարկումներն ավելի առարկայական և արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գործընկեր մասնագիտական շրջանակների, քաղաքացիական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկում է [email protected] էլեկտրոնային հասցեով նախագծի վերաբերյալ ակտիվորեն ներկայացնել կարծիքներ, առաջարկություններ ու դիտողություններ, որոնք կդառնան մանրամասն քննարկման առարկա:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930